
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Փարաքար գյուղում։ Փարաքարի բնակիչները՝ ի նշան բողոքի, գյուղում առաջացած խմելու ջրի անլուծերլի թվացող հարցի համար փակել էին Փարաքարից Արմավիր տանող գլխավոր ճանապարհահատվածը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները անգամ պատրաստվում էին ի նշան բողոքի պառկել ողջ ճանապարհի երկայնքով։ Մթնոլորտն այն աստիճանի էր շիկացել, որ առաջանում էր արդեն հսկայական խցանում, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը տևական ժամանակ բնակիչներին համոզում էին, որպեսզի ճանապարհը բացեին։
Նրանք խոստանում էին, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն պատկան մարմիններին և եթե կարճ ժամանակում ջրի հարցը չլուծվի Փարաքարում, ապա իրենք նույնպես կմիանան բնակիչներին։ Ա. Մովսիսյանի հորդորով ժամանեց գյուղապետ Սամվել Վարդանյանը, ով, սակայն, «կրակի վրա ավելի շատ յուղ լցրեց», քան պետք է «փուշ հաներ գյուղացու մատից»։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


