▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինի մոտ տախիկարդիա է հայտնաբերվել. ահազանգում է բլոգերի կինը

Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել:

Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:

«Երեկ չէ առաջին օրը Սաշան ինձ զանգահարեց քննչական մեկուսարանի սանիտարական բաժնից, որտեղ նրան տեղափոխել են տախիկարդիայով: Սաշան նախկինում երբեք սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, բայց այժմ ունի»,- նշել է Եկատերինան` դիմելով Ադրբեջանի արդարադատության նախարարությանն ու պահանջելով մեկնաբանել, թե ինչու է նրա հետ նման բան պատահել:

Լապշինի կինը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, թե ինչպես են Ադրբեջանի ուժային կառույցները պատասխանում իր հարցումներին: «Գիտեք, վերջին շրջանում շատ հետաքրքիր իրադրություն է ստեղծվել Ադրբեջանի ուժային կառույցների հետ իմ շփումների պլանում: Ես հարցում եմ ուղարկում այդ երկրի այս կամ այն գերատեսչությանը, սակայն ուղղակի պատասխան չեմ ստանում, փոխարենը երկու-երեք օր անց այդ պատասխանը հայտնվում է Ադրբեջանի ԶԼՄ-ներում»,- պատմել է Լապշինի կինը:

Նասիմինի շրջանի դատարանը ապրիլի 7-ին երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքի ժամկետը:Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը: 

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее