▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինի արտահանձնումից հետո լրագրողների ու զբոսաշրջիկների հոսքը Արցախ բազմապատկվելու է. ԱԳՆ խոսնակ

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ առկա խորը անդունդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանը մերժել էր բլոգերի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին՝ ավելի վաղ կայացված որոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее