Լապշինը՝ Հայաստանի համար հնչող նախազգուշացման մասին
Բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը նշել է, որ Չեռնոգորիայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով երկրից վտարել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին։
Այս ալիքի պատճառ դարձան մի շարք հանցագործություններ, որոնցում մեղադրվում են հենց այդ երկրների քաղաքացիները։
Սկանդալը բռնկվել է, երբ սրճարանում չեռնոգորցի երիտասարդը դանակահարվել է։
Ոստիկանությունը իրականացրել է խուզարկություններ թուրքերի ու ադրբեջանցիների ակումբներում։
Չեռնոգորիայի իշխանությունները, նրա փոխանցմամբ, արագ արձագանքել են՝ նախօրեին միակողմանիորեն սահմանելով վիզային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար։
Վիզային ռեժիմի սահմանումը նաև Ադրբեջանի նկատմամբ` տեղի կունենա մինչև Նոր տարի։
Լապշինը հռետորական հարց է ուղղել Հայաստանի քաղաքացիներին. «Ձեզ խոստանում են շուտով բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Իսկ երբ Երևան հասնի նման «կոնտինգենտը», ի՞նչ եք անելու։
Կդիմանաք Ֆեյսբուքում դժգոհելով, թե՞ դուրս կգաք փողոց՝ պաշտպանելու ձեր ընտանիքների և աղջիկների անվտանգությունը»։


