Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու մասին: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Լապշինը:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


