▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լա Բոհեմի-ին ներկա կլինի Շարլ Ազնավուրը

Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:

Օպերայի և բալետի թատրոնից հայտնում են, որ մայիսի 29-ին աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին:

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի: Բեմադրության և զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը /Ժան Շարլ/, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը /Սյուզետ/:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее