Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Լեդի Գագան:
Instagram-ում հայտնված տեսանյութերից մեկում համաշխարհային ճանաչում վայելող երգչուհին, նստելով դաշնամուրի առաջ, անկեղծորեն ասել է, որ երբևէ նման ճոխ հարսանիք չի տեսել:
«Այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար, ինչ գեղեցիկ հարսանիք է: Կյանքումս երբեք նման բան չեմ տեսել, ամեն ինչ շատ առանձնահատուկ է: Ես այս դահլիճում «Օսկար»-ի ժամանակ էլ եմ եղել, ու վստահ կարող եմ ասել, որ նման բան չեմ տեսել»,-ոգևորված ասել է երգչուհին, ինչին ի պատասխան հյուրերը սկսել են ծափահարել:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տվյալներով` արարողության բյուջեն կազմել է 600 մլն ռուբլի, միայն ֆլորիստներին տրվել է մոտ կես միլիոն դոլար: Սովորական հրավիրատոմսերի փոխարեն զույգը հյուրերին ուղարկել է «Օսկար»-ի արձանիկ և ոսկե սկավառակներ` ամուսնացող զույգի անուններով: Ճամպրուկում նաև տեսաուղերձ է եղել, որտեղ նշվել են հարսանեկան արարողության օրն ու վայրը։ Հարսնացուն հագել է Zuhair Murad-ի շքեղ զգեստը: Հարսանյաց երեկոն վարել են Քսենիա Սոբչակը և Անդրեյ Մալախովը: Հարսանյաց խնջույքին ելույթ են ունեցել ռուս և համաշխարհային շոու բիզնեսի աստղերը` Լեդի Գագան, Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Արման Հովհաննիսյանը և այլք: