▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքն առաջ է գնում, և այս թեման վաղուց իմ համար փակ է... Մարիաննա Հովհաննիսյան

Past.am-ը գրում է. Երիտասարդ երգչուհի, ով վերջին ժամանակներում չի երևում հեռուստաէկրաններին: Մարիաննա Հովհանիսյան. անուն, որը հայտնի դարձավ դեռ մանկուց: Հզոր վոկալային տվյալներ, գեղեցիկ արտաքին ու բեմական կեցվածք, թերևս հատկանիշներ, որոնք թվում է թե անհրաժեշտ են ցանկացած արտիստի, և հենց սրանք պետք է հետաքրքրի հասարակությանը: Սակայն այս ամենից զատ մարդկանց միշտ էլ հետաքրքիր է եղել հանրային մարդու անձնականն ու ընտանեկան երջանկության գաղտնիքները:

Ձեզ ենք ներկայացնում երգչուհու անցյալն ու նրա ապագա պլանների մասին որոշ տեղեկություններ:

Գաղտնիք չէ, որ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը նշանված է եղել: Նրա նշանածը Արման Մանուկյանն էր: Արդեն նախկին սիրելիի հետ ծանոթացել են ուսանողական տարիներին, երբ երկուսն էլ սովորում էին ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում: Նշենք, որ Մարիաննան սովորում էր ռոմանոգերմանական, իսկ Արմանը`  իրավաբանական ֆակուլտետում:

Զույգը ծանոթացել է Արմանի քրոջ միջոցով: 

Այս զույգի մասին տեղեկությունները միշտ էլ հետաքրքրել է մարդկանց ու այս թեմայով ցանկացած հրապարակում, որը տեղ էր գտնում էլեկտրոնային մամուլում, հայտնվում էր մարդկանց ուշադրության կիզակետում:

Արդեն հայտնի էր, որ երգչուհին պետք է ամուսնանա հուլիս ամսին, պարզ էր անգամ հարսանեկան արարողության հետ կապված մանրուքները, հաղորդավարուհու աշխատանքի համար հրավիրվել էր Լերա Կուդրացովան:

Իսկ ահա երեկոյի երաժշտական մասն ապահովելու էր Ավրահամ Ռուսսոն:

Երգչուհին նույնպես չէր թաքցնում իր երջանկությունը, նա պատմում էր նույնիսկ հարսանեկան զգեստների մասին: Սակայն հարսանիքից օրեր առաջ մամուլը ողողվեց հարսանիքը չեղյալ համարելու մասին լուրերով:

Տեսակետներն ու կարծիքները շատ էին, սակայն որևէ պաշտոնական տեղեկություն չկար լուրի իսկության մասին: Մարիաննան խուսափում էր այս թեմայի մասին խոսելուց:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее