▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքիս այս կարևոր փուլը համարում եմ հաջողված. Աստղիկ Սաֆարյան

Blognews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին կայացավ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի «Better way» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի փակ շնորհանդեսին ներկա էր նաև կայքը: Երգչուհու ձայնասկավառակն արդեն հասանելի է Երևանի ձայնասկավառակների բոլոր խանութներում և ամբողջ աշխարհում՝ առցանց՝ iTunes-ում, AppleMusic-ում, Amazon-ում, Spotify-ում, GooglePlay-ում և այլն: Ձայնասկավառակի պրոդյուսերական ամբողջ աշխատանքներով զբաղվել է երգչուհին, իսկ ֆոտոշարքի հարցում համագործակցել է լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչի հետ:

«Պետք է անկեղծանամ, որ իսկապես բարձր են գնահատվել իմ ջանքերը. ստանում եմ բազմաթիվ նամակներ, անկեղծ և դրական արձագանքներ: Գրեթե բոլորը գրում են, թե որն է ձայնասկավառակում իրենց սիրելի երգը, և որի հիման վրա կցանկանային, որ տեսահոլովակ նկարահանեմ: Անչափ հաճելի է, երբ նվիրված լինելով աշխատանքիդ՝ ստեղծում ես մի բան, որ գնահատում են շատերը»,- նշում է երգչուհին։

Երգչուհին հիմա փորձում է հասկանալ, թե ձայնասկավառակից որ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանի, որը կսիրվի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. «Հետևելով ձայնասկավառակիս օնլայն վաճառքին՝ տեսնում եմ, թե որ երգն է հատկապես ավելի շատ վաճառվում և լսվում: Ես ցանկանում եմ, որ նոր տեսահոլովակիս ընտրությունը երկրպագուներիս ցանկությամբ լինի: Կան նաև այլ ծրագրեր, կլինեն նոր ֆոտոշարքեր, կփորձեմ ներկայանալ նաև ակումբային համերգներով: Աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք մարզերում ևս համերգներով ներկայանալ: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կստացվի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее