▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է․

«Ուզում եմ քեզ հենց էսպես հիշել՝ ռոքընռոլի տակ կյանքը վայելելիս...

8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։

Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին... մենակ Չեքի Չանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։

Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր, դու գտար քո խաղաղությունը:

Դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее