Blognews.am-ը գրում է. «Առաջներդները» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Նառա Դիլանյանն ու ամուսինը՝ Հովոն, երեկ նշել են ամուսնության երրորդ տարեդարձը։ Այս կապակցությամբ ամուսինը դերասանուհուն նախապես էր անակնկալ մատուցել՝ նվիրելով Դուբայի ուղեգիր։
Կայքի հետ զրույցում Նառան ասել է, որ 2 օրում է պատրաստվել մեկնելուն.
«Հովոն ինձ ասաց, որ ուզում է Նոր տարվան մեկնենք Դուբայ, դրա համար միասին տարբերակներ էինք նայում։ Պատկերացում անգամ չունեի, որ նա ուզում է հիմա մեկնենք։ Երբ ասաց, որ իրականում նվեր էր պատրաստում մեր ամուսնության տարեդարձի կապակցությամբ, շատ ուրախացա»։
Նառան նշել է, որ այս անգամ չի կարողացել անակնկալ մատուցել Հովոյին, քանի որ Դուբայում իր հնարավորությունները սահմանափակ էին, սակայն ամուսինն իրեն անակնկալ է մատուցել տորթով, շամպայնով։
«Հրաշալի ժամանակ անցկացրինք։ Լինում են օրեր, որ այնքան լավ են անցնում, կարծես կյանքից գողացած լինես։ Ինչ վերադարձել ենք, ասում եմ՝ կյանքից 12 օր գողացա։ Շատ շնորհակալ եմ Դուբայում ապրող մեր ընկերներին, որոնց շնորհիվ շատ լավ ժամանակ անցկացրինք։ Կարծում եմ՝ առանց տեղանքին լավ ծանոթ մարդկանց չէինք կարող այդքան հագեցած ժամանակ անցկացնել»,- ասել է դերասանուհին։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում