▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքը հայրենիքին նվիրած մարդը Բաքվի բանտում է․ Լևոն Մնացականյանի 60-ամյակն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆոյսբուքյան գրառումը․ «Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:
Ինչ խոսք այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:
Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:
Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:
Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее