Դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում Գարիկ Պապոյանի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Կատակը մի կողմ: Իրականությունն այն է ,որ իմ և ձեր շատ սիրելի Գարիկը մի հատ 4 , մի հատ 2 ժամանոց վիրահատություն ա տարել ողնաշարի շրջանում : Փառք Աստծո , հիմա ամեն ինչ լավ ա , վստահ փոքր քայլերով գնում ա ապաքինման ու կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք ոչ թե նույն , այլ ավելի ուժեղ Գարիկի , որը չունի էլ տարիներ շարունակ տրամադրությունը քցող մեջքի այն խրոնիկ ցավը, որի մասին շատ քչերդ եք իմացել : Եվ պատկերացրեք շուտով , Գարիկի տրամադրությունը որ բարձր եղավ, ինչքան բարձր կլինի մերը: Առողջություն եմ մաղթում ևս մեկ անգամ ընԳերս ու շնորհակալություն բոլոր էն մարդկանց ,ովքեր անհանգստանում էին հավատացած եղեք արդեն լավ ա ամեն ինչ , հակառակ դեպքում սենց ջրիկ ֆոտոներ չէինք անի»:
Հիշեցնենք, որ Գարիկը երեկ մանրամասներ է հայտնել իր հետ կատարվածից` գրելով, որ ողնաշարի 2 բարդ վիրահատության է ենթարկվել. «Գիտակցում էի, որ դա հասարակ բան չէ, բայց ստիպված էի, քանի որ ամեն նկարահանումից, ելույթից և մանավանդ համերգից հետո ես օրերով քայլելու հետ բարդություններ էի ունենում։ Ինձ արդեն չէր թույլատրվում նույնիսկ գրկել երեխաներիս...»: