▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կսպառնամ, սովորեք աշխատել». Արսեն Թորոսյանը վիճեց լրագրողների հետ և հեռացավ

«Կսպառնամ, սովորեք աշխատել». Արսեն Թորոսյանը սոցապ նախարարի պաշտոնում առաջին ճեպազրույցի ժամանակ վիճեց լրագրողների հետ և հեռացավ

«Ժողովուրդ ջան, տեխնիկա ունեցեք, ձայնս լսեք, հո չեմ գոռալու, այ քեզ բան»,– ընթացքում ասաց նա։

Եվ պատասխանելով լրագրողների` Փաշինյանի`  կառավարությունը ես եմ, ոչ մեկ այլ կարծիք չի կարող ունենալ դիտարկմանը, պնդեց, թե բոլոր հարցերը քննարկվում են, հաճախ որոշ հարցեր կառավարություն չեն հասնում հենց իրենց դեմ լինելու պատճառով, բայց և ապահովության համար չմոռացավ հավելել, որ վարչապետը որևէ սխալ բան չի ասել։

***

«Ոլորտի հետ կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, որը քաղաքական պաշտոն է։ Ոլորտին ծանոթ եմ եղել նաև իմ նախկին տարբեր կարգավիճակներում և ավելի կծանոթանամ հիմա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի, թե «ի՞նչ կապ ունեք Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի հետ, որ նախարար եք նշանակվել»։

«Ես չեմ կարծում, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ»,- հավելել է Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее