▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռվի դաշտում հավերժ ընկավ քո հերոս որդին. Արցախում զոհված Վարդանի հուզիչ գրառումը

 Երեկ Արցախում զոհված 20-ամյա զինծառայող Վարդան Սարգսյանը երաժիշտ էր, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող:

Դեռևս նախորդ տարի Վարդանը սոցիալական ցանցի իր էջում հուզիչ գրառում էր կատարել. այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Զինվոր… Խավար մութ գիշեր էր հայոց աշխարհում, զինվորը մթին քայլում էր, երգում, իսկ մայրը անքուն մոմեր էր վառում, որդու վերադարձին լալիս, աղոթում: Մեկ օր հավքը խաբար բերեց իր սուրբ մայրիին` կռվի դաշտում հավերժ ընկավ քո հերոս որդին, վերջին անգամ նամակ գրեց իր սուրբ մայրիկին, անուշ մայրիկին, քնքուշ մայրիկին: Արտասվում էր մայրը իր բալին գրկած, արյունը խոսում էր սրտից քարացած, բայց չէր կարող բուժել վերքերը խոցված. Խաբար, խաբար, խաբար, թռչուններ մեկ խաբրիկ բերեք կարած երազից, որ լույս չտեսավ աշունն իմ կյանքիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее