Հաճախակի, կրքով և ամենակարևորը ` երկար  համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը: Չէ՞ք  հավատում: Շատ իզուր: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց  կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները:
Պարզվում  է, համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող  հիստամինի արտադրությունը: “Սատու” հիվանդանոցի հետազոտություններին  մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք  լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին: Այս յուրօրինակ  թերապիայի արդյունքում` արյան մեջ զգալիորեն նվազել են ալգենների դեմ  պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը`  բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի  չի ունեցել:
Համբույրն  օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ  համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև այրան մեջ խոլեստերոլի  պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները: Բժիշկների  կարծիքով` համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին `  ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը  սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս ` 3 անգամ ավելի,  հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ  օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ` արտադրվում է  “երջանկության” հորմոնը: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնին: Այդ պատճառով  էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:
Ավստրիացի  գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում է, որ համբույրը կարող է փոխարինել  պատվաստումներին: Մարդկանց բերանի խոռոչներում բնակվող բակտերիաների 80 %  -ը միատեսակ են, իսկ ահա մնացած 20%-ը` իրենցը, սեփականը: Համբուրվելիս`  կամա-ակամա փոխանակվում են բակտերիաները, ակտիվանում է մեր իմունային  համակարգը, անմիջապես վերսկսվում է հակամարմինների արտադրությունը:
Համբույրը  նաև կնճիռների դեմ պայքարելու լավագույն միջոց է քանի որ այդ գործին  մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Բացի այդ` համբույրը նպաստում է  նիհարելուն: Կրքոտ համբույրը 2 րոպեյի ընթացքում այրում է 2 կալորիա`  կրկնապատկելով նյութափոխանակությունը: Հոգեբանները նույնպես գտնում են, որ  համբույրը հետաքրքիր երևույթ է: Համբուրելու ընթացքում մարդը հայտնվում է  համբուրվողի անձնական տարածքում:
Իսկ  նրանց համար, որոնց ճակատագիրը զերծ է պահել հիվանդություններից,  գերմանացի գիտնականները մի անակնկալ են պատրաստել: Հետազոտությունների  արդյունքում պարզվել է` եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան  սովորույթ` մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան  մերձեցման ակտը:
Հետազոտությանը  մասնակցել են 16-91 տարեկան 514 մարդ: Պարզվել է, որ համբույրից հաճույք  են ստանում կանանց 65%-ը, տղամարդկանց `44%-ը:
Իսկ ընդհանուր առմամբ` համբուրվելն օգտակար է առողջությանը: Համբուրվեք և եղեք առողջ:
Վիգեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջի
Աղբյուր` Լույս և Ստվեր ամսագիր
      

