▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկնում եմ ` մեր զինվորականները չեն պարտվել, պարտվել է քաղաքական ղեկավարությունը, ով չկարողացավ մեր զորքին զինել այնպես, ինչպես զինված էր թշնամին

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելիներս, կրկնում եմ նորից` մեր զինվորականները չեն պարտվել, պարտվել է քաղաքական ղեկավարությունը, ով չկարողացավ մեր զորքին զինել այնպես, ինչպես զինված էր թշնամին:

Չէր կարող արցախյան առաջին պատերազմում քաղաքներ ու գյուղեր, հսկայական տարածքներ թշնամուց մաքրած բանակը հին զենքով պայքարել գերժամանակակից տեխնիկայի դեմ, էլ չասեմ` Թուրքիան, Պակիստանը, ահաբեկչական զինված խմբավորումները: Տղեք ջան, դուք մաքսիմում արել եք ձերը, աշխարհի ոչ մի բանակ դա անել չէր կարող, կդիմանային մեկ շաբաթից ոչ ավել: Ասեմ ավելի, եթե ռուսները փակեն թուրքական գործոնը, ապա հենց այս պահին կորցրած տարածքների մեծ մասը կարող ենք հետ բերել ու շատ կարճ ժամանակում, բայց, մեզ պետք է խաղաղություն ու գոնե այսքան արհավիրքից հետո նորմալ պետության կառուցում: Մարզերը շարունակվում են դատարկվել, լավագույն դեպքում Երևան, իսկ ամենացավալին` արտագաղթ, բանակից երեխային ազատելու համար քաղաքացիության փոխել, բիզնեսները երկրից հանել և այլն: Մեզ հիմա պետք է խաղաղություն, բայց արժանապատիվ, եթե դրա համար պետք է, որ հարևանի քիթը մեկ անգամ էլ ջարդել, ապա պետք է անել դա:

Մի ընկճվեք, մի խեղճացեք, մենք 30 տարի իրենց «կզցրած» ենք պահել ու շատ ավելի ծանր վիճակում են եղել քան կարող ենք նույնիսկ պատկերացնել, հասկացեք ուղղակի, հիմա պետք է լրջով կպնել երկիր կառուցելու գործին, ամոթ է, երբ 30 տարի անկախ երկրում միայն 2000 ականների մի փոքր հատված է զարգացում եղել, ամոթ է, որ մինչև հիմա սովետի կառուցածն ենք վայելում ու օգտագործում, ամոթ է, որ չկա մի նոր բան, որը մենք կառուցեցինք, նույնիսլ հյուսիս-հարավ չկարողացանք կառուցել, հոմ միայն Երևանի կենտրոնում անճաշակ շենքերը չեն....:

Լավ է լինելու ամեն բան, ուղղակի խեղճ ազգիս էլիտան ուղղակի փող «բռնող» է, բայց Աստված մեծ է, լավ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее