▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին կրակոցներ՝ Արմավիրում

Թարմացված․ Արաքսում սպшնված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք զավակ՝ մեկ տղա և երկու աղջիկ:

Քիչ առաջ հայտնել էի, որ հրազենի գործադրմամբ սպшնություն է տեղի ունեցել Արմավիրի Արաքս գյուղում:

Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Լիա Սարգսյան

Թարմացված․ Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է

Թարմացված․ Արմավիրում հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված. ՆԳՆ խոսնակ

«Ահազանգ ունենք։ Նախնական տվյալներով` կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել։ Հանգամանքները պարզվում են»,–  ասել է Նարեկ Սարգսյանը։

Կրկին կրակոցներ՝ Արմավիրում

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել: Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳՆ-ից ասացին՝ տեղեկությունը ճշտում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее