▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կռիվ և կյանք»...նոր ֆիլմ՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմին

 


Համացանցում է հայտնվել «Կռիվ և կյանք» աշխատանքային վերնագրով երկմասանի ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է: Ֆիլմի հերոսները 25 տարեկան 4 ընկերներ են, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից: Հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը, որի շուրջ ծավալվում են հիմնական գործողությունները: «Կռիվ և կյանք» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյան է, բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանը, սաունդթրեքի հեղինակ՝ Արթուր Գրիգորյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее