Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ գրառում է արել․ Կրիլ տենք...
ԼՀԿ ղեկավարի այս գրառումը, թերևս, վերաբերում է «ԼՀԿ-Արման Բաբաջանյան «մանդատային» փոխհարաբերություններին, Վերաքննիչը ԼՀԿ-ի հայցը վարույթ է ընդունել և նրանք ոգեւորված են։
Լոռվա բաբառով գրառումն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում․ Հենց Մարուքյանի գրառման ներքո օգտատերերից մեկը գրել է․ «Ով լոռեցի չի թող երկու անգամ մտքում կարդա, նոր բարձրաձայնի», մյուսն էլ կատակով ավելացրել՝ «Արցախի բարբառով էլ գրեք(քնել եմ ուզում)»։
«Մարուքյան ջնջեք, շատերը սխալ կհասկանան»,-խորհուրդ է տվել մեկն, ինչին պատգամավորը պատասխանել է․ «Ի՞նչ եք հասկացել դրա տակ... Հյուսիսային մարզերում ճիշտ կհասկանան»:
Օգտատերերից մեկի համար էլ Մարուքյանը հատուկ «թարգմանել է» գրառումն ու նշել․ «ոչ Լոռու բարբառով «Հաղթելու ենք...» կամ «Կրելու...»»։