Շամշյան.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից:
Այս պահին ժամանում են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Հարությունյանը հրազենյաին վնասվածքները ստացել է որովայնի ստորին հատվածում:
Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում


