Երեք զինյալներ կրակ են բացել Իրանի խորհրդարանում: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի Tasnim լրատվական գործակալությունը:
Հարձակման հետևանքով 2 մարդ է վիրավորվել: Նախնական տեղեկություններով և իրանական որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքում մի քանի պատանդ կա:
Խորհրդարանի շենքում փոխհրաձգություն է:


