▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Գյումրու կենտրոնում

aravot.am-ը գրում է. Այսօր Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Մի քանի ժամ է՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները փակել են տարածքը, կատարում են դեպքի վայրի զննություն, քանի որ ծեծկռտուքի պատճառով առկա են արնանման նյութի հետքեր։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․«Երկու անձանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որևիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее