▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Առավոտյան Ռոստովյան 17 շենքում կասկածյալները փորձել են մտնել  մի տղամարդու տուն, ով նախկինում սպանության համար դատապարտված է եղել, իսկ հիմա գտնվել է տնային կալանքում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով` տանը գտնվող տղամարդը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее