▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին:

Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:

Այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները:

Մանրամասները քիշ ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее