Blognews.am-ը գրում է. «ATV» հեռուստաընկերության նոր՝ «Աբելի քույրը» հեռուստասերիալում այսուհետև նկարահանվելու է նաև սերիալային դերասան Դավիթ Մարդյանը։ Դավիթը մարմնավորում է հայրենասեր, բարի, նվիրված զինվորի։ Կայքն օրերս եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարները Դավթի մասնակցությամբ տեսարաններից։ Ստեղծագործական անձնակազմը բավականին երկար և բարդ նկարահանման օր է ունեցել, հնչել է կրակոցներ, եղել է պայթյուն. նրանք նկարահանում էին դիվերսիոն ներթափանցման փորձ, որի ժամանակ սահմանին ծառայող Դավիթ Մարդյանը վիրավորվում է։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում