
Որտեղի՞ց է սկսվում պայքարի ուղղին, ու ո՞վ է որոշում այն անջրպետը ,որ կառավարության ու ընդդիմության միջև է գոյանում: Ճիշտ է արդյո՞ք հասարակությունը ,թե՞ ամբոխը միշտ սխալ է: Ո՞վ է իսկական պայքարողն, ու ո՞վ է հետո որոշում երկրի ճակատագիրը: Վերջիվերջո՝ ո՞վ է քանդելու այն պատնեշը, որ արդեն քանի տարի գոյացել է ժողովրդի ու օլիգարխիայի միջև: Ինչո՞ւ ծայրահեղ աղքատից հետո մենք ունենք այնպիսի օլիգարխ,ում աղջկա հարսանիքին երգելու համար արտասահմանից բերված երգչուհուն կարելի է վճարել 1մլն դոլար: Սա չէ արդյո՞ք մարդկանց մղում պայքարի. անարդարության այսքան ընդգծուն լինելն ու մարդկանց այսքան հիմարացնելն ու ցածրացնելը:
Արթուրին մարդիկ գիտեն այնքան ,որքան ինքն է որոշում,արվեստագետ ,մտավորական ու ինչպես ինքն է պնդում՝ հավերժ պայքարող: Պայքարի ուղղին սկսել է դեռևս հեռավոր 80-ականներից, երբ նոր ծանոթացել է Շանթի հետ ու նրա մեջ տեսել գաղափարակից ու պայքարող ընկեր: Անազատության մեջ էլ ազատության ջատագովն այսօր պայքարում է այլոց ազատության համար:
«Ես ազատականության և տոլեռանտության կողմնակից եմ: Մարդկային կյանքը և նրա իրավունքը ինձ համար ամենաբարձր արժեքներն են: Ստեղծող Մարդու ազատությունը պաշտպանելու համար կարող եմ զենք բարձրացնել»,-ասում է Արթուրն ու ժպտալով ավելացնում. «Տեսնում եք՝ ինչ աննորմալ եմ, իսկը սևանցի»:
Արթուրի համար պայքարողը գործ անողն է ու ստեղծողը, միչև իրեն չխանգարարեն, երբ ստիպված մուրճը ցած դնի ու վերցնի պատժող թուրը:
Ղարաբաղյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակիցը չի սիրում բարձրաձայնել այդ մասին,պնդում է.«ինչ արել ենք առաջին հերթին մեր և մեր ընտանիքների համար ենք արել: Միշտ կոպտել եմ նրանց ովքեր հայտարարել են, թե «կռվել եմ ձեր համար»: Չկա այդպիսի բան ստում են»:
Ինչո՞ւ քաղաքական պյաքարից հեռացան և հետո նորից ասպարեզ եկան, Արթուրը պարզաբանում է.
«Լևոնի տարիններին գիտակցում էինք, որ նորաստեղծ պետություն է, կարա լինի շատ խոտաններ, ու լռում էինք, անգամ հրաժարվել էինք մեր երեխաններին օրենքով հասանելիք նպաստներից, լավ գիտեք մկան և ջաղացի պատմությունը: Քոչարյանի տարիններին փոքր, բայց առաջընթաց կար ու խոստում, որ երկիրը տանում են քաղաքակիրթ երկրնների ուղղով, բայց երբ տեղի ունեցավ գույք պարտքի դիմաց խայտառակ գործարքնները, հասկացանք, որ Ռուսաստանը ավելի է ուժեղացնում իր ճնշումները: Կուլմինացիան 2008 էր, Շանթին ձեռբակալեցին մարտի 1 հայտնի դեպքերին: Մենք էլ մի քանի տարով հեռացանք երկրից: Վերադարձանք 2011-ին: Ու հավաքվեցինք հին ընկերներով՝ մեծ մասը բարձրաստիճան սպաներ և մտավորականներ: Փորձեցինք օգնել Րաֆֆուն, բայց ապարդյուն ընտրությունները ինչպես կեղծվել էին այդպես էլ շարունակվում էին:Չտրվեմ դավադրություններ տեսություններին դա լրիվ ուրիշ թեմա է:Ու արդեն չհավատալով ընտրություններին՝ որոշեցինք սկսել հեղափոխության գործընթաց, բայց դա պրիմիտիվ հեղափոխության փորձ չէր, քանի որ հասկանում ենք առանց ժողովրդի աջակցության դա անել հնարավոր չի: Այդ պատճառով մեր հեղափոխությունը կոչվեց արժեքների հեղափոխություն, որով պիտի փոխեինք ժողովրդի աշխարհհայացքը և արժեհամակարգը: Եվ մեկնարկը տրվեց 2013-ի նոյեմբերի 5-ը, այդ օրը ամբողջ աշխարհը նշում է Գայ Ֆոքսի օր, որպես աշխարհում անարդարության դեմ պայքարի օր: Հայտ ներկայացրեցինք, այդ շարժմանը միացել էին աշխարհի 40 քաղաք, հետսովետական երկրներից միայն Երևանն էր մասնակցում: Մեր լոզուգներն էին՝ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն: Հա մենք մասոններ չենք 1. Ազատություն՝ այն ինձ թույլ է տալիս ստեղծագործել հասնել կատարելիության, հասկանալ էս աշխարհի վրա իմ ով և ինչուն: 2. Եղբայրություն՝ սա էլ իմ սիրո և անձնազոհությունն է, իմ կարևոր լինելս ինչ, որ մեկին կամ երևույթին: 3. Հավասարություն՝ սա էլ անկախ աշխարհհայացքի, մաշկի գույնից, սեռից, հավատքից, մասնագիտությունից` բոլորը հավասար են օրենքի առաջ»:
Այն հարցին, թե ինչո՞ւ պայքարեցիք դուք, իսկ ղեկն հասավ ՀՀՇ-ին, Արթուրն հիշում է.
«1988-ին երբ ամռանը շարժումը հանգում էր, որոշեցինք նստացույց անել, ու սկզբից մարդիկ հավաքվում էին, բայց նորից գնալով մարում էր, քանի որ ցուցարարներին բերելով ուտելիք ու քնելու հարմարություն, հանգստացած գնում էին տուն: Ու որոշեցինք հացադուլ անել՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով: Գիտեինք, որ դա անիրագործելի է, բայց կբարձրացնենք բողոքի ալիք: Ու դա մեզ հաջողվեց, մարդիկ գալիս էին ու ոչնչով չէին կարողանում օգնել, ու ցասումը ուժեղանում էր: Հացադուլի մեկնարկից երկու օր անց գիշերով եկավ Լևոնն ու խնդրեց թույլ տալ ամենօրյա միտինգներ սկսել: Դա իր կողմից խելացի դիվանագիտական քայլ էր, մեզ ներշնչեց վստահություն: Այնուհետև մի քանի օր անց միտինգի ժամանակ հայտարարեց, որ մենք ԿԳԲ-ի կողմից ուղարկված սադրիչներ ենք: Նա դա արեց, որովհետև արդեն վայելում էր հանրության սերը, ինչպես և մենք»:
-Ի՞նչն է հիասթափեցնում պայքարողին, և ի՞նչն է թևեր տալիս….
-Հիասթափեցնում են ազգակիցներս՝ իրենց վերին աստիճանի անգրագիտությունով միայն: Ուսում, ուսում և էլի ուսում: Բայց կան անգրագետ ակադեմիկներ: Լավ բժիշկ է, բայց փողի համար ուշքը գնում է: Թևեր` միշտ եմ ունեցել: Երևի դա նրանից է, որ շատ երազկոտ եմ և լավատես, ու նաև կարողանում եմ ռեալ նայել իրականությանը: Ու վստահ եմ՝ կամք դրսևորելով կարող ենք ամեն ինչ փոխել:
-Արդյո՞ք հասարակությունը միշտ ճիշտ է :Մեր անցած ճամփան ցույց է տալիս ,որ ամբոխը միշտ սխալ է, Սասնա տղերքը հերթական հիասթափությունը չեն լինելո՞ւ:
-Դե հասարակությունն ինքն ադեկվատ չի գնահատական տալու համար, երբ ամբոխանում ենք, գիտակցությունը մարում է: Շատ-շատ թույլ մտավորականներ ունենք: Ստեղծագործ մտավորականն ըմբոստ է լինում: Կեղծիքի ու խաբկանքի հակառակորդ ու ոչ միայն իրենց խոհանոցում: Սասնա ծռերը հայրենասերներ էին ընդամենը և այսբերգի երևացող հատված:
-Իսկ ո՞վ է երբևէ ասել, որ ինքը հայրենասեր չէ:
-Ես հայրենասեր չեմ ,այլ մարդասեր:
-Դրսի հայերի կոչերն ու ագրեսիան որքանո՞վ եք արդարացնում:
Արդարացման կամ պախարակելու խնդիր չեմ տեսնում: Կան մարդիկ ովքեր այդպես արտահայտում են իրենց թշնամանքը երկրի իշխանությունների նկատմամբ, տրվելով զգացմունքներին և կան մարդիկ ( ստահակներ), որ դա օգտագործում են ի օգուտ իրենց շահերին. նրանք կարող են տարբեր լինել` սկսած հատուկ ծառայություններից, վերջացրած նյութական շահ հետապնդողներից:Հատուկ ծառայությունների նպատակը` հանդես գալով որպես Սասնա ծռերի կողմնակից, իրենց փնթի և գռեհիկ պահվածքով վարքաբեկում են շարժումը, դրանով հեռու են պահում այն մարդկանց, ովքեր ունեն սառը դատողություն և կարող էին շարժումը զգացողական մակարդակից վերածել գիտակցականի:
- Լոսում Սասնա ծռերի համար հավաքվող գումարի կարիքն արդյո՞ք տղաներն ունեն: Դրանով արդյո՞ք մասամբ իրենց կամքը չեն թելադրի հետո:
-Իհարկե ունեն, ինչպես ցանկացած Հայաստանի ազնիվ բնակիչ: Բայց նորից այդ օգնությունների փնթի կազմակերպումը նսեմացնում է տղանների անձնազոհությունը: Կամք նրանց թելադրել հնարավոր չի ու այդ օգնության գումարներն այնքան չնչին են, որ ծիծաղելի կթվա, եթե ինչ որ մեկին կարան դրանով գայթակղել: Մի քանի անգամ 50.000 - 70.000 դրամ:Մեծ գումարներ լինեին՝ միգուցե բամբասանքի մակարդակով կսկսեին կասկածել:
-Կշարունակե՞ք պայքարել ազատության մեջ:
-Միանշանակ, թեկուզ նորից հայտնվեմ ճաղերի ետևը: Հիմա շատերն են, անկախ մեր կամքից, ապավինում մեզ: Անգամ եթե չուզենանք, որը իրական չէ, սա պարտավորեցնող է: Սա իմ կյանքն է, ո՞ւմ է պետք առանց նպատակ ապրող մարդը: Ես պետք է կարևոր լինեմ, այլապես շնչահեղձ եմ լինում:
-Եվ վերջում, ո՞րն է Ձեր երազած հայրենիքը...
Իմ երազած հայրենիքը… ուր մարդը ազատ կարող է արարել, չունենալով կախում ճղճիմ սոցիալական խնդիրներից …
Ինչ-որ երազկոտ վերջաբան կդնեի, բայց այսօր ավարտենք միայն բազմակետերով…
Արմինե Մելքոնյան


