▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողոպուտի փորձ Գյումրու սբ Յոթ Վերք եկեղեցում

tsayg.am-ը գրում է.Մայիսի 2-ին Գյումրու սբ Յոթ Վերք եկեղեցում կողոպուտի փորձ է կատարվել: Լուսաբացին, երբ Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման պատասխանատվությունը, եկել, դուռը սովորականի նման բացել է, նկատել է կատարվածը: Գանձանակներից երկուսն եղել են բացված, դրանցից մեկի փականը կոտրված է եղել, դրանցում առկա գումարն էլ լցված տոպրակի մեջ: Ըստ սարկավագի, եկեղեցու պատուհաններից մեկը եղել է բաց: Եկեղեցում նաև հայտնաբերվել է երկաթե լինգ: Ոստիկաններն իրականացրել են տարածքի զննում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее