Մենք տարակուսած ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի ոչ հայեցի կեցվածքով։ Երգը՝ երգ, արվեստը՝ արվեստ, սակայն պետք չէ մոռանալ, որ դուք ազգ եք ներկայացնում, հարգելի մասնակիցներ։ Հայու կերպին ոչ հարիր հագուստը և անբռնազբոս կերպարը կարող են թյուր պատկերում թողնել մի ամողջ ազգի մասին։
Այս կապակցությամբ «Կույս կանանց միավորումն» արդեն իր մտահոգությունը փոխանցել է մշակույթի նախարարությանը։ Հուսալի ենք, որ մրցույթի ժամանակ գեղեցկագեղ հայուհին կվերանայի որոշ ասպեկտներ, և բեմում կթևածի հայու ոգին ինչպես որ հարկն է։
Սա հումոր է. Հիշեցնենք, որ ֆեյսբուքում մեծ «մասսայաանություն» վայելով «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն իրականում, գոյություն չունի: