Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում են ներսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով նշված վայրից ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։