▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին

Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունը պարզել է, որ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա Հ․ Ղ-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ․ Հ-ի կրծքավանդակին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը  տուժածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  դանակահարողը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее