«Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս ադրբեջանցիներին ձերբակալելը․․․ Ասում ա՝ 200 հոգի հատել ա սահմանը, ո՞ւր ա՝ մի հատ քրեական գործ հարուցված չի։ Սյունիքի համայնքապետերին իրենց ընդդիմադիր կեցվածքի համար կարաս հանձնարարես գիշերով գնան տներից առնեն, բերեն Երևան՝ ձերբակալեն, դու դա համարում ես հայրենանվեր գո՞րծ»։
Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծած իրավիճակին:
«Ասում ա՝ «մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես մուտք են գործել ՀՀ տարածք, այնպես էլ վերադառնան»։ Արա՛, ծնունդ ա՞, կնունք ա՞, նշանդրեք ա՞՝ ոնց եկել են, էնպես էլ վերադառնան․․․»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով.
«Ես էստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում՝ նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև հետո Ալիևն իրան կչափալախի»։
«Հայելի» ակումբում Գևորգ Պետրոսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Այ տղա, 2025 թվականին դու քրեակատարողականում սև հաց ես մուրալու․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին