▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշկակար եմ, ուզում եմ դառնալ թատրոնի տնօրե՞ն. Ագնեսա Շահնազարյան

Life.panorama.am-ը գրում է. Դեկտեմբերի 23-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում  տնօրենի թափուր պաշտոնի ու առաջդրված թեկնածուի շուրջ ծավալված կոնֆլիկտը թեժանում է: Ինչպես հայտնի է` տնօրենի պաշտոնի համար մրցում է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ում օգտնին, ըստ տեղեկությունների, բարեխոսում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` թատրոնի կոլեկտիվը դեմ է Ագնեսայի թեկնածությանը ոչ թե այն պատճառով, որ նա ոչ մի թատրոնում երկար չի աշխատել, չունի անհրաժեշտ ստաժը, հմտությունը, անգամ մանկական թատերական խմբակ չի ղեկավարել, այլ այն պատճառով, որ Ագնեսան լինելու է դրածո, եւ իրականում թատրոնը ղեկավարելու է Վահե Շահվերդյանը։

Կայքը թեմայի շրջանակում փորձեց խոսել Ագնեսա Շահնազարյանի հետ, ով նշեց, որ նկարահանման է, երկար ժամանակ չունի խոսելու, միայն նկատեց.

«Ոչինչ չեմ ուզում խոսել, ամսի 23-ից հետո կխոսեմ: Մրցույթ է հայտարարվել ու ես, համապատասխանելով այդ մրցույթի բոլոր պահանջներին. ներկայացրել եմ իմ թեկնածությունը: Չեմ հասկանում ինչո՞վ է պայմանավորված այս ծայրաստիճան հետաքրքրվածությունը, կոշկակար եմ, ուզում եմ դառնալ թատրոնի տնօրե՞ն, ի վերջո անցած ճանապարհ ունեմ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее