▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանն իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով մեղադրյալից կաշառք է ուզել և դեռ ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատիվ տվյալներ, որ նա անգամ ստացել է կաշառքը։ «Ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքն ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար»,- հավելում է լրատվամիջոցը:

***

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Մամուլում տեղեկություններ կան, որ Արտուշ Գաբրիելյանին պոլին տալով բերման են ենթարկել ենթադրյալ կաշառք ստանալու գործով: Հուսով եմ՝ տեղեկությունները կհաստատվեն ու հուսով եմ Արտուշը ինքն իրա մաշկի վրա զգացել ա պոլին տալու ողջ պերճանքը՝ հատկապես իրան նիկոլին քրֆելու համար չեն հաստատ պոլին տվել:
Արտուշը ինձ մի անգամ «իկրա»-ի գործով ա քաղաքական դատել, իսկ անցած տարի ԲԱՑԱՀԱՅՏ քաղաքական հետապնդման ժամանակ 2 ամսով կալանքի սանկցիա ա տվել: Էս ա քաղաքական գործերով հայտնի դատավորների վերջին հանգրվանը, չնայած Արտուշը ապագայում դեռ պետք ա պատասխանի քաղաքական հետապնդումների մասին հարցերին: Իսկ քաղաքական գործերով մյուս դատավորները թող Արտուշի օրինակին լաաաայն բացած աչքերով նայեն՝ սրանց ծառայելը «փող բերելու» տեղը бур ա տանում ու հաստատ ոչ քաղաքական պատճառներով:
Հ.Գ. Էսօր Imnemnimi Answers-ի շրջանակներում պետք ա մի քանի հարցի պատասխանեի օֆլայն ռեժիմով, բայց Արտուշը նենց արեց, որ ուղիղ եթերով եմ անելու ու նաև անդրադառնալու եմ «իմ սրտի դատավորի» շուրջ տեղի ունեցողին»:

***

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով,  ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել։ Euromedia24-ը գրում է, որ կայքի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև նրա օգնականին։

Ավեի վաղ, 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան պաշտոնակություն է սպասվում և ոչ միայն։

ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… ցանկը կարելի է շարունակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее