Աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած քաղաք է ճանաչվել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը:
Համաձայն շվեդական Easypark IТ ընկերությունների՝ հաջորդում են Սինգապուրը և Ստոկհոլմը: Թոփ-10-ի մեջ են մտել նաև Ցյուրիխը, Բոստոնը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Ժնևը և Մելբուռնը:
Հետազոտության հեղինակները հաշվի են առել ինտերնետի արագությունը, էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարումները, բնակչության բարձր ակտիվությունը, ձեռներեցության համար բարենպաստ միջավայրը և այլն:


