«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Եկեք մի պահ շեղվենք Ռուսաստանից և Ուկրաինայից և վերադառնանք մերօրյա Հայաստան: Ըմբոշխնեք Կոնվերս բանկի վարկածով Հայաստանի քարտեզը: Սոֆուլու/Բարխուդարլու, Ասքիփարա և Քյարքի անկլավները սրանք չեն մոռացել նշել Ադրբեջանի կազմում, իսկ Արծվաշենը Հայաստանի կազմում նշելը «մոռացել են»:
Սույնով հայտարարում եմ. Կոնվերս Բանկի գործունեությունն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Հիշեցնեմ նաև, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն քրեորեն պատժելի արարք է:
Ներսի թշնամիներին թողած, Ռուսաստանից և Ուկրաինայից ենք խոսում»: