▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել եզդիներից

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորության թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.«Դռուգներիս մեջ, եթե կա եզդի սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:

Այս գրառումից առաջ նա մեկ այլ գրառում է արել, որում հայտարարել է.«Եզդի տավարները հրավառություն են անում Սերժիկի համար: Դե իրենց երեխեքը չեն ծառայում»,-գրել է պատգամավորության թեկնածուն՝ մոռանալով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք եզդի զոհ է եղել:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն գործչի քայլը և պահանջում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին հրապարակային ներողություն խնդրել Հայաստանի եզդի քաղաքացիներից:

Մեզ համար ընդունելի չէ դաշինքի առանձին գործիչների արձագանքները և պահանջում ենք պաշտոնական հրապարակային արձագանք:

ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետևողական լինել և սկսել իրավական պրոցես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանի դեմ:

Սինջար եզդիների ազգային միավորման խորհուրդ


4215

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее