▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտա Վուրսթը հրաժարվել է կնոջ կերպարից

«Մորուքավոր կին» մականունը ստացած երգչուհի Կոնչիտա Վուրսթը հրաժարվել է կնոջ կերպարից։ Կարծես թե, Կոնչիտան կրկին վերադարձել է հին կերպարին ու Թոմաս Նոյվիրթ դարձել։

The Sun-ի հետ հարցազրույցում Կոնչիտան նշել է, որ «սպանել» է «մորուքավոր կնոջն» ու վերադարձրել «Թոմին»։

«Ես հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի։ «Եվրատեսիլում» հաղթելուց հետո ես ցանկանում եմ ինձ ցույց տալ, այլ ոչ Կոնչիտային»,- ասել է Վուրսթը։

Ի դեպ՝ Կոնչիտան փոխել է իր զգեստապահարանն ու այժմ տղամարդկանց հագուստ է հագնում, սակայն մի բան անփոփոխ է. նա դեռ կատարյալ սանրվածք ու դիմահարդարում ունի։

Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրսթը 2014 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ավստրիան ու հաղթել՝  Rise Like a Phoenix երգով։ 

Աղբյուր՝ blog.168.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее