▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմպոզիտորը երիտասարդ երաժիշտների է փնտրում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10 տարեկան է:  Այս տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է մեծ ձեռքբերումներ,  հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս:

Դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով այսօր ելույթ կունենա Երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին՝ շնորհավորեց՝ ասելով.

«Շնորհավորում եմ Սերգեյին՝ նման հրաշալի նվագախումբ ստեղծելու համար: Ես նվագախմբի հետ արդեն մի քանի անգամ հանդես եմ եկել ու ամեն անգամ արձանագրել եմ նրանց հերթական աճը»:

Պենդերեցկին նշեց, որ հետաքրքրված է երիտասարդ երաժիշտներով, որովհետև Լեհաստանում կենտրոն է  հիմնադրում.

«Շատ հաճելի է երիտասարդ երաժիշտների հետ շփում ունենալը, կապ չունի՝ հայ է, լեհ, թե  ամերիկացի»,-նշեց դիրիժորը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее