Armlur.am-ի տեսանյութում երգիչ, դերասան Արամոն նշում է, որ Ամանորի գիշերը դիմավորում է տանը` ընտանիքի անդամների հետ: Նրա խոսքով` նույնիսկ գործնական առաջարկներն այդ օրը չի ընդունում և գերադասում է մնալ տանը: «Որ լիքը-լիքը բաներ են դնում սեղանին, ես դրան դեմ եմ, պետք է հետոն նայես: Մեր հեթանոս ժամանակ ավելի քաղաքակիրթ է եղել, ոչ մի կոկորդիլոս, դինոզավր, ռնգեղջյուր, սիրամարգ չի եղել, քաղցրավենիք է եղել և ջերմ մթոնոլորտ: Պետք չէ տանջվել և պարտքերի տակ ընկնել»: