▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Когда я работаю, то я глух и нем». երիտասարդ պատգամավորն ամբողջովին ընդօրինակում է շեֆին

newsbook.am-ը գրում է

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նորա Առուստամյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին: Մեկ գլխապտույտն է պատճառը, մեկ հայտնում է, թե շտապում է, իսկ եթե այլ պատճառաբանություն չկա, օգնության է հասնում հեռախոսն ականջին դնելն ու ձևացնելը, թե զրուցում է: Երեկ Առուստամյանի հետ շփվել մեզ չհաջողվեց, ասաց՝ իրեն վատ է զգում: Այսօր արդեն որևէ պատճառաբանություն չուներ, երբ աշխատասենյակից դուրս եկավ ու նկատեց մեր թղթակցին, ձեռքի հեռախոսը դրեց ականջին ու անբովանդակ զրույց սկսեց: Խնդրեցինք պատասխանել մեր հարցերին, ասաց, թե այս պահին չի կարող. «Հետո էլի»:

Հարցին՝ ինչո՞ւ է մի քանի մարդկանց մանդատներից զրկելու հաշվին խորհրդարանում հայտնվել, եթե հրաժարվելու է զրուցել լրագրողների հետ, Առուստամյանը չպատասխանեց: Պարզվում է՝ Առուստամյանը նման վարք դրսևորելու համար «օբյեկտիվ» պատճառներ ունի: Նրա նուրբ հոգին վիրավորվել է, որ լրագրողներն արձանագրել են, թե ինչպես է ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրուցել մաստակ ծամելով: Աղջիկը մի քանի օր է, ինչ վայելում է նվեր ստացած մանդատը, բայց արդեն հասցրել է դրսևորվել ողջ «հմայքով»:

Մանդատը նրան տրվել է ոչ թե սեփական արժանիքների, այլ որպես շնորհակալություն այն բանի, որ հայրն ընտրությունների ժամանակ մեծ գումարներ է ծախսել: Ստացվում է, որ մի ամբողջ ժողովուրդ Առուստամյանի հոր ծախսած գումարների ձեռքը կրակն է ընկել և իր հարկերի հաշվին պետք է պահի ինչ-որ մեկի դստերը: Այստեղ, իհարկե, հոր՝ Սեդրակ Առուստամյանի մեղավորությունն էլ կա, կարող էր գումարը ոչ թե ընտրությունների գործընթացներում ներդներ, այլ, ասենք, առողջապահական:

Իհարկե, կարող են հակադարձել, որ Նորա Առուստամյանը պատրաստվում է լուրջ գործունեություն ծավալել: Ի դեպ, դրա մասին խոստացել է նաև երիտասարդ պատգամավորը: Բայց հաշվի առնելով, որ նա երկար տարիներ խորհրդարանում աշխատել է որպես Գագիկ Ծառուկյանի օգնական, կարելի է եզրակացնել, թե որքան է իրականությանը համապատասխանում նրա ասածները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее