▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչում ասվածն իր մեջ կախարդական բան ունի. Մարգար Եղիազարյան

Фото ժողովրդական երաժշտության Ազգային կենտրոն.

Օրերս ՀՀ Անկախության 26 ամյակի առթիվ պարգևատրվել և կոչումներ են ստացել մի շարք արտիստներ: Երաժշտարվեստում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագրով պարգևատրվել է նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ Մարգար Եղիազարյանը:

«Իսկապես շատ հուզիչ պահ էր, ինձ համար անակնկալ էր, որ մեր տնօրինությունը դիմել էր մշակույթի նախարարին՝ խոսելով իմ արժանիքների մասին, ինչն էլ գնահատվել էր նախարարի կողմից: Նման շնորհակալագիր ստանալն իսկապես պարտավորեցնող և ոգևորող է»,-Asekose.am-ին ասաց Մարգար Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ նման պարգևատրումներն արտիստին ստիպում են ավելին անել: Անդրադառնալով պարգևատրումներից և կոչումներից հետո համացանցային քննարկումներին և քննադատություններին, որոնց համաձայն՝  քիչ չէին մարդիկ, ովքեր պարզապես արժանի չէին դրանց, Մարգար Եղիազարյանը նշեց հետևյալը,

«Անարժանների մասին չեմ ուզում խոսել, սակայն պարգևատրումն արտիստի համար կարևոր է շատ, քանի որ աշխատանքդ գնահատվում է: Այս տեսակ խրախոսումները պետք են, դրանք ոգևորում են արտիստին, ինչը չեն կարող անել ոչ գումարը, ոչ էլ լավ խոսքը: Կոչում ասվածն իր մեջ կախարդական բան ունի, որն իսկապես ոգևորում է»:

Կարդացեք նաև՝ 

Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում. ինչպես մեկ հանդիպումը փոխեց Մարգար Եղիազարյանի կյանքը 

Չդասավանդելով` Ռուբեն Մաթևոսյանն ինձ շատ բան սովորեցրեց. Մարգար Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее