▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ ենք անում չմոլորեցնել ընտրողներին

 

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է 
տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում 
իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի 
հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել 
չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին: 
Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» 
ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական 
խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: 
Այս <գործընթացը> տեսագրված է: 
Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և 
անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել 
իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին:
Տեսագրությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:

 Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: 

Այս «գործընթացը» տեսագրված է: 

Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին»։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբի հայտարարությունը`ստորև.

 

Քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ  Միհրան Պողոսյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին մանուշակագույն ֆլոմաստերներ են բաժանել, որպեսզի դրանով վերահսկեն նրանց քվեարկությունը։

Նմանատիպ ահազանգ կա նաեւ Մալաթյա-Սեբաստիա թաղամասից, ուր Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին բաժանվում են կանաչ գրիչներ:

Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին:

Քանաքեռ–Զեյթունում գտնվող 3/11, 3/16, 3/25 ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկները հանձնաժողովների նախագահները չեն տեղադրել չհրկիզվող պահարանում՝ պատճառաբանությամբ, թե թերթիկների քանակը մեծ է, իսկ չհրկիզվող պահարանում տեղը՝ քիչ։ Այդպես թողել են պարկերի մեջ, տեղմասի դուռը փակել և հեռացել։

21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։ Արձագանքելով այս խախտման փաստին, որը տեղադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում, Ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի ունեցածը ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդրի հետ է կապված եղել՝ հղում անելով տեսագրությանը: Սակայն տեսագրությունից որեւէ նման բան պարզ չի լինում, իսկ պարոն Ահարոնյանի մեկնաբանությունը կամային է:

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական

դաշինքի տեղեկատվական կենտրոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее