▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնվա՞զի գազի գինը

Ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում ապրանքի մրցունակությունը որոշվում է բազմաթիվ գործոններով: Դրանցից մեկն ապրանքի գինն է, ինչը իր հերթին կախված է մի շարք գործոններից: Օրինակ դրա վրա մեծ ազդեցություն ունի արտադրության ընթացքում օգտագործվող էներգակիրների գները:

Իհարկե, այն գինը որոշող գործոններից միայն մեկն է, բայց արտադրողների համար դրա փոքր ինչ տատանումը առաջացնում է լուրջ խնդիրներ ապրանքի մրցունակությունը շուկայում ապահովելու համար: Թերևս սա էր պատճառը, որ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ հանդիպել էին վարչապետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ:

Իհարկե այս խնդիրը իր բնույթով նոր չէ, և գործադիրն արդեն միջոցներ է ձեռք առնում դրա լուծման ճանապարհներ գտնելու համար: Խնդիրը քննարկելիս, անթույլատրելի համարելով գեթ մեկ աշխատատեղի կրճատումը, վարչապետը նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները արդեն դիմել են ՌԴ իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը` ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Սպասենք արդյուքներին:

Արմեն Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее