▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնքահայր դարձած ՊՆ նախարարի, կիսամերկ հրեշտակների, Վիտամինի տղաների մասին և ոչ միայն

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՏՕՆԵՐԷՆ ԵՏՔ ... 

Ես կը սիրեմ մեղուի նման օգտուիլ ամէնէն անսպասելի ծաղիկէն ալ քչիկ մը նեկտար փրցնել -մանաւանդ երբ այդ ծաղիկը կը կոչուի Ս,Ծնունդ և Աստուածայայտնութիւն ... Իրար կրկին ու կրկին մաղթեցինք ,1000 անգամ մսուրի սիրուն նկարներով երջանկութիւն,առողջութիւն, և ամէն բարիք Յիսուս-Մանուկի անունով Ձայնաւոր հանդիսաւոր Ս. Պատարագով ,պետական աւագանիով / ՀՀ Նախագահը բացակայ էր այս անգամ/կնքահայրն էր պաշտպանութեան նախարարը և հոծ բազմութիւնը հաւատացեալներու ...որքան յուզիչ էր երեւոյթը -ամբողջ ազգը մէկ սիրտ մէկ հոգի եղած Խաղաղութիւն խնդրեց Աստուածային Մանուկէն ...և վերջ ; Ապա ամբողջ օրեր ,մոռցած Յիսուսն ու իր Մսուրը ,բեթղեհեմի հովիւներն ու նուէրներով այցի եկած մոգերը մեր հեռատեսիլի բոլոր կայաններուն վրայ յայտնուեցան մարմնացած երկրաւոր հրեշտակներ - կիսամերկ- և համարձակ սկսան ցատկրտել բոլոր բեմերուն վրայ, ցոյց տալով իրենց իգական շնորհքները և անհասկնալի լեզուներով սկսան պոռչտալ-նոյնիսկ ճւալ կատղած շարժումներով սարսափահար փախուստի մատնելով Մսուրի խաղաղ բնակչութիւնը-մոգերը ուղտերով անապատի ճամբան բռնած,հովիւները ոչխարները շրջակայ քարայրներուն մէջ ապաստանած , Յովսէփ ,Մարիամ Տիրամայրը և նորածին Մանուկը նոյն իշուկով վերադարձան Նազարէթ իրենց քաղաքը առանց ցտեսութիւն ըսելու ի պատիւ իրենց տեղի ունեցող համերգներուն ուր ՅԻՍՈՒՍ և ՄԱՐԻԱՄ անունն անգամ չլսուեցաւ ,ոչ ամերիկերէնով-ոչ ռուսերէնով ոչ ալ յունարէնով իրենց երգերուն մէջ - գոնէ հայերէն Օրօր մը երգէին Կանանչեանի կամ Մխիթար Աբբայի քնքուշ ցուցակէն Բայց համերգները նոյն թափով կը շարունակուին տակաւին գուցէ անակնկալը թողած են վերջին պահուն VITAMIN -ի տղոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее