▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսաբաց լուսամուտներ». երբ հանդիպում են իրականությունը ու լպիրշությունը

Գաղտնիք չէ, որ հայկական հեռուստատեսություն ամենաբարձր դիտողականությունը ունենում են ամենաանորակ, ամենավատ, ամենաանհետաքրքիր հաղորդումները, սերիալները, որոնց միակ առավելություն է այն է, որ ներկայացնում է պատմություններ, սցենարներ, որոնք համապատասխանում են իրականությանը։ Հայկական հեռուստատեսության ամենահայտնի հաղորդումներից մեկն էլ հենց նմանատիպ նկարագրություն ունեցող և, ինչպես հաղորդվարն է ներկայացնում՝ «թիվ մեկ թոքշոու» հանդիսացող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումն է։

Հաղորդման ընթացքում ներկայացվող պատմությունները, ցավոք սրտի, իրականությունն է։ Իրականություն, որից ոչ մեկս չենք կարող փախչել։ Իրականությունը, որը կա ու հենց մեր երկրում է՝ մեր Հայաստանում։

Մի կողմ դնենք բոլոր հանգամանքերը, թե ինչի ենք մենք այսօր հասել այդ իրականությանը ու անցում կատարենք հաղորդման ֆորմատին։

Հրաչ Մուրադյանը ու ստեղծագործական թիմը ջանում է ամեն գնով այնպես անել, որ այդ իրականությունը հնարավորինս գռեհիկ ներկայացվի՝ լսարան ավելացնելու ու եղածը պահելու նպատակով։

Հիմա հարց է առաջանում՝ արդյո՚՞ք այդ աուդիտորիան՝ այդ դիտողականությունը ունի այն արժեքը, որը կստիպի մարդ արարածին, մի ամբողջ ստեղծագործական թիմին կորցնել բանականությունը ու եթերով խայտառակ անել հայերին։

Հայերին, որոնց հետ մի երկրում են ապրում ու կիսում մերօրյա իրականությունը։

Միգուցե արժե՞ Ինչպես ասում են՝ «Խառը ոլոլորտա», բայց երբ սթափ ես դատում, հասկանում ես, որ մարդկային գրված ու չգրված օրենք թույլ չի տալիս հայրենակցիդ, անծանոթի, անպաշտպանի հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերես՝ ճղճիմ դիտողականության համար։

Հուսանք՝ հաղորդաշարի հեղինակը մի օր սթափ կդատի ու կփոխի իր մոտեցումը որակի ու «Թոք շոուի» վերաբերյալ՝ փորձելով նույն իրականությունը ներկայացնել ավելի մարդկային ու ավելի գեղեցիկ տեսանկյունից։

 

Հեղինակ՝ Արամ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее