Վերջերս Ֆիլիպ Կիրկորովը նշել է իր ծննդյան 49-ամյակը։ Ծննդյան նախօրեին երգիչը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքին, որտեղ պատմել է իր անձնական կյանքի մասին։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Կիրկորովը պատմել է, թե ինչու չի ամուսնացել Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո։ «Այնքան դժվար էր ուրիշին գտնել։ Մրցակցությանն ու համեմատությանը, միևնույն է, ոչ ոք չէր դիմանա։ Այդ պատճառով ավելի լավ է մենակ լինել, քան ամեն պատահածի հետ»,- ասել է երգիչը։ Այդ պատճառով էլ Ֆիլիպը որոշում է կայացրել երեխաներ ունենալ։ «Չնայած միայնակությունը ինձ չէր խանգարում, բայց 40 տարեկանից հետո սկսում ես այլ կերպ մտածել»։
Այժմ երգիչը դաստիարակում է 4 տարեկան Ալլա-Վիկտորիային և 3 տարեկան Մարտինին։
Միայն այն բանից հետո, երբ հայտնվեցին նրա երեխաները, Ֆիլիպը, իր իսկ խոսքերով, իսկապես վերջնականապես հասունացավ։
Աղբյուրը`Life.panorama.am