▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրճերը,որոնցում փորձում են թաքնվել թշնամական դիվերսանտները, կդառնան նրանց գերեզմանները․ Արծրուն Հովհաննիսյան

Դեռ հստակ չի պարզվել, թե այս գիշեր Գեղարքունիքում թշնամու ինչպիսի անօդաչու սարքեր են խոցվել՝ հետախուզական կամ հարվածային: Այս մասին նոյեմբերի 4-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա արձանագրեց, որ կարճ ժամանակահատվածում խոցվել է երեք ԱԹՍ: Հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, ասաց Հովհաննիսյանը: «Կիմանանք, թե դրանք ինչ անօդաչու սարքեր են եղել եւ կհայտնենք»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի հատվածը փակ է մնում, Հովհաննիսյանը բացատրեց, որ այդ հատվածը փակ է քաղաքացիական բնակչության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով, առայժմ հակառակորդի դիվերսիոն խմբերի մնացորդները վերացնելու գործողությունը շարունակվում է: «Կա այլընտրանքային ճանապարհ, կարող եք օգտվել այլ ճանապարհից»,- հիշեցրեց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ բոլոր դիվերսանտները կհայտնաբերվեն եւ կոչնչացվեն: «Կիրճերը, որոնցում նրանք փորձում են թաքնվել, կդառնան նրանց գերեզմանները»,- խոստացավ Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կարող է արդյոք հայկական կողմը օգտագործել գործընկեր երկրների տիեզերական հետախուզության տվյալները, ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ինքը չի կարող նման տվյալներ ներկայացնել, բայց ընդհանուր առմամբ նման հնարավորությունը չբացառեց:

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее