▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինս պետք է հայուհի լինի. Հարութ Բալյան

BlogNews.am-ը գրում է. 

- Ողջույն Հարութ, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար: Ի՞նչպես եք:

- Բարև սիրելի Անկա, ուրախ եմ, որ գտնվում եմ ձեր տաղավարում: Լավ օր եմ մաղթում մեր շատ սիրելի հայրենակիցներին և թող այս օրը լի լինի բարությամբ և դրական լիցքերով :

- Հարութ, ի՞նչպես է սկսվում ձեր առավոտը: Թեյով, սուրճով, թե՞ հեռախոսազանգերով:

- Սիրելի Անկա, պետք է ասեմ՝ բավականին վաղ եմ արթնանում և սուրճ չեմ խմում:  

 

- Ափսոս, ես որոշել էի անձամբ սուրճ պատրաստել ձեզ համար, դե լավ ինչ արած:

 - Դե ուրեմը սա բացառիկ օրերից մեկն է

- Սակայն մինչ սուրճ եփելը, ես ունեմ բազմաթիվ հարցեր: Հուլիսի 1-ին կլինի ձեր մենահամերգը, որը բարեգործական միտում ունի և ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում հերոսացած մեր զինվորների ընտանիքներին: Դժվար չէ՞ այս ամենը միայնակ կազմակերպել, թե՞ կան մարդիկ ովքեր օգնում են ձեզ:  

- Գիտեք, յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությունը: Փառք Աստծո, կողքիս կան մարդիկ, ովքեր ամեն րոպե ինձ հետ են:  Եթե կողքիդ չլինեն լավ ընկերներ,  ովքեր շատ հարցերում կարող են օգնել իհարկե շատ դժվար կլիներ, բայց հրաշալի է, որ ինձ շրջապատող մարդիկ ամեն կերպ փորձում են միշտ օգտակար լինել: Հայաստանում վերջին անգամ մենահամերգով հանդես եմ եկել 2010 թվականին. այս տարիների ընթացքում միշտ գաղափար եղել է կրկին համերգով հանդես գալ,  սակայն միշտ հետաձգվել է:  Ապրիլյան  դեպքերից հետո, որոշումս մեկն էր՝ անպայման ներկայանալ բարեգործական համերգով,  որ գոնե ես էլ իմ հնարավորության չափով կարողանամ օգնել մեր հերոսների ընտանիքներին:

- Հարութ, ճիշտ է՞,  որ պատրաստվում եք ամուսնանալ:

- Դեռ ոչ, սակայն կցանկանամ, որ կինս հայուհի լինի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее