▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինս մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել. Հայկ Պետրոսյան

 


Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել. Հայկ Պետրոսյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, ում վերջին տարիներին հեռուստադիտողը տեսնում է տարբեր նախագծերում:

-Հայկ, զրույցն ուզում եմ սկսել՝ հետաքրքրվելով այժմյան Ձեր գործունեությունից:

-    Տարբեր նախագծերից զատ, զբաղված եմ նաեւ թատրոնում, որտեղ ներկայացումների վերականգնողական փորձերի շրջան է. այս պահի դրությամբ հիմնականում մանուկների համար նախատեսված ներկայացումների վրա ենք աշխատում: Միաժամանակ, նաեւ մտքումս մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին կխոսեմ դրանց իրականությունից հետո միայն:

-Դժվար չէ՞ փոքրիկների առջեւ ներկայանալն ու նրանց հետաքրքրությունը պահելը մինչեւ ներկայացման ավարտ:

-  Իսկապես, դա շատ պատասխանատու է: Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարություններն ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ: Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից  խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում, փոքրերին պետք է պատմել ու բացատրել եւ միաժամաանկ խաղալ:

-Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին: Մի նախագիծը դեռ չավարտված, նկարահանվում եք մյուսում: Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ Ձեր մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞:

-   Նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվել, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ: Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ: Ինչ վերաբերվում է այդ դժվարության հաղթահարմանը, իմ տեսակով շատ հացեր տվող եմ, իհարկե, խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է: Ռեժիսորին ու սցենարիստներին ուղված հարցերիս շնորհիվ՝ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց՝ բնավորություն կերտել: Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիաներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում՝ բոլորովին այլ: Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի: Օրինակ, «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս՝ Արամը, հավասարակշռված մարդ է, այդպես որոշել էին նաեւ ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով՝ փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել: Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան, դա հաստատ եմ ասում: Ընդհանուր առմամբ, նաեւ պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այնքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее